Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մարիա Զախարովա. ՄԱԿ կառույցները Երևանի և Բաքվի հետ համաձայնեցնում է ԼՂ-ում համապարփակ գնահատման առաքելության այցը

Մարիա Զախարովա. ՄԱԿ կառույցները Երևանի և Բաքվի հետ համաձայնեցնում է ԼՂ-ում համապարփակ գնահատման առաքելության այցը
28.01.2021 | 21:09

ՄԱԿ-ի կառույցները Հայաստանի և Ադրբեջանի հետ համաձայնեցնում են Լեռնային Ղարաբաղում համապարփակ գնահատման առաքելության այցը՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք օգտակար ենք համարում պրոֆիլային միջազգային կառույցների ներգրավումը։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ակտիվ աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն», - նշել է Զախարովան՝ հավելելով, որ ՄԱԿ-ի ղեկավարությունը մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ համաձայնեցնելու հարցով։

Նա չի պարզաբանել ՄԱԿ-ի հնարավոր աջակցության մանրամասները։ Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու հարցով եռակողմ հայտարարության համաձայն ՄԱԿ-ի հովանու ներքո պետք է իրականացվի փախստականների վերադարձը Ղարաբաղ ու հարակից շրջաններ, փաստաթղթում, սակայն, չի հստակեցվում՝ երբ և կոնկրետ ինչ պայմաններով։

Դիտվել է՝ 2667

Մեկնաբանություններ